«Բավարիան» կերկարաձգի պայմանագիրը Գոմեսի հետ
Աշխարհում
11:39 27/03/2012

«Բավարիան» կերկարաձգի պայմանագիրը Գոմեսի հետ

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Մարիո Գոմեսը, ում պայմանագրի ժամկետը կլրանա 2013 թ., ասել է, որ մոտ ժամանակներս նոր համաձայնագիր կստորագրի մյունխենյան ակումբի հետ:

«Պայմանագրի երկարաձգման հնարավորությունը շատ մեծ է, ես դա զգում եմ,- Գոմեսի գործակալ Ուլի Ֆերբերի խոսքերը մեջբերել է AFP-ն:- Ակումբի ղեկավարության հետ արդեն քննարկել ենք պայմանագրի գրեթե բոլոր մանրամասները և եզրակացրել, որ սա ամենատրամաբանական քայլը կլինի: Հնարավոր է` փաստաթղթերը ձևակերպենք մինչև մրցաշրջանի ավարտը»:

Նոր պայմանագրի համաձայն` Գոմեսը կդառնա թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը` տարեկան մոտ 10 մլն եվրո աշխատավարձով` ներառյալ հարկերը: Ավելի շատ վաստակում են միայն Ֆրանկ Ռիբերին, Բաստիան Շվայնշտայգերը և Ֆիլիպ Լամը:

Հիշեցնենք, որ 26-ամյա Գոմեսը «Բավարիայում» է հանդես գալիս 2009 թ.-ից: Ընթացիկ մրցաշրջանում նա մյունխենյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում և խփել 36 գոլ:

Placeholder
«Բավարիան» կերկարաձգի պայմանագիրը Գոմեսի հետ