BMW-ն հետ է կանչում 1,3 մլն մեքենա
Տնտեսություն
09:45 27/03/2012

BMW-ն հետ է կանչում 1,3 մլն մեքենա

Գերմանական ավտոարտադրող BMW ընկերությունը հետ է կանչում 1,3 մլն մեքենա՝ մարտկոցներում հնարավոր խնդիրների հետևանքով, որը առանձին դեպքերում կարող է հանգեցնել այրման: Այս մասին հաղորդում է «Բի Բի Սի»-ն: 

Խոսքը մեքենաների 5-րդ և 6-րդ սերիաների մասին է, որոնք արտադրվել են 2003- 2010 թվականների ընթացքում: Մեքենայի տերերը պետք է դրանք հանձնեն պաշտոնական դիլերին՝ շտկելու թերությունները:

Ընկերությունում վստահեցնում են, որ դա ընդամենը երեսուն րոպեի գործ է, կիրականացվի անվճար:
Աղբյուրը հիշեցնում է, որ ընկերությունը անցած տարվա մարտին հայտարարել էր ռեկորդային շահույթի մասին, այն նախորդ տարվա համեմատ աճել էր 51%-ով: Մեքենաների վաճառքն էլ ավելացել է 14%-ով:

 

Placeholder
BMW-ն հետ է կանչում 1,3 մլն մեքենա