Մեդվեդև-Օբամա պատահաբար ձայնագրված գաղտնի խոսակցութունը սկանդալ է հարուցել ԱՄՆ-ում
Քաղաքական
10:15 27/03/2012

Մեդվեդև-Օբամա պատահաբար ձայնագրված գաղտնի խոսակցութունը սկանդալ է հարուցել ԱՄՆ-ում

ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները քննադատությամբ են հանդես եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հասցեին, երբ ամերիկյան հեռուստաընկերությունների եթերում հայտնվել է Օբամայի և Մեդվեդևի Սեուլում կայացած հանդիպումից կադրեր, որտեղ նախագահները քննարկում են Եվրոպայում ՀՀՊ համակարգերի տեղակայման խնդիրը:

Երկու երկրների նախագահների խոսակցությունը պատահաբար ձայնագրվել է բարձրախոսներից մեկով և նախագահներից և ոչ մեկ գլխի չի ընկել, որ ձայնագրվում են. «Սա իմ վերջին ընտրություններն են. դրանցից հետո ես կունենամ մանևրելու համար առավել մեծ տարածություն»,-ասում է Օբաման Մեդվեդևին, վերջինս էլ պատասխանում է «Ես հասկանում եմ, կփոխանցեմ այս ամենը Վլադիմիրին (Պուտինին-խմբ: )»:

Տեղեկատվության համաձայն, Օբամայի և Մեդվեդևի ձայնագրված խոսակցությունը չի հեռանում ամերիկյան կաբելային հեռուստաընկերությունների եթերից և ստիպել է մի շարք հանրապետականների, այդ թվում նախագահի թեկնածուների, մեղադրել Օբամային ազգային շահերը դավաճանելու և Ռուսաստանի հանդեպ փափուկ քաղաքականություն իրականացնելու համար:

Հանրապետական թեկնածուներից Նյուտ Գինգրիչն ասել է, թե Օբաման իր երկրի ռազմական պաշտպանության մասին մտածելու փոխարեն, ռուսներին խոստումներ է տալիս: «Եվ դա ԱՄՆ նախագահն է»,-հեգնանքով ասել Գինգրիչը:

Placeholder
Մեդվեդև-Օբամա պատահաբար ձայնագրված գաղտնի խոսակցութունը սկանդալ է հարուցել ԱՄՆ-ում