Գիտական սենսացիա.Կինը կարող է երեխա ունենալ ցանկացած տարիքում
Աշխարհում
09:07 27/03/2012

Գիտական սենսացիա.Կինը կարող է երեխա ունենալ ցանկացած տարիքում

Ամերիկացի գիտնականներն իսկական ճեղքում են առաջացրել: Նրանք գտել են կնոջ երեխա ունենալու տարիքն էականորեն ավելացնելու մեթոդ: Ինչպես ամերիկյան ԶԼՄ-ներն են հաղորդում, ողջ գաղտնիքը ձվարանների փոխպատվաստման մեջ է: Հայտնագործությունն արել են ԱՄՆ Միսսուրիի համալսարանում:

Գիտնականների խոսքով, երիտասարդ կինը, ով ուզում է երկար ժամանակով հետաձգել մայրությունը, պետք է ապահովագրվի ու սառեցնի իր ձվարանի հյուսվածքի մի մասը: Հետագայում այդ հյուսվածքը կփոխպատվաստվի նրա օրգանիզմում:

Հետազոտությունների արդյունքը ցույց է տվել, որ փոխպատվաստված ձվարաններն աշխատում են վիրահատությունից հետո 7 տարվա ընթացքում: Գիտափորձի ընթացքում նման ճանապարհով վիրահատված մի երիտասարդ կին ծննդաբերել է բնական ճանապարհով ու առանց բարդությունների: Եթե այս մեթոդիկան կանոնավոր կիրառվի, կանայք կարող են երեխա ունենալ ցանկացած տարիքում, պնդում են հետազոտողները:

 

Placeholder
Գիտական սենսացիա.Կինը կարող է երեխա ունենալ ցանկացած տարիքում