Սերխիո Ռամոս. «Ռեալը» ճգնաժամի մեջ չէ»
Աշխարհում
12:50 28/03/2012

Սերխիո Ռամոս. «Ռեալը» ճգնաժամի մեջ չէ»

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Ապոելի» նկատմամբ 3:0 խոշոր հաշվով տոնած հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն ամփոփել է հանդիպման արդյունքները:

«Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայանալիք պատասխան հանդիպմանը պետք է լրջորեն մոտենալ: Ճիշտ է` «Ռեալը» Կիպրոսում համոզիչ հաղթանակ տոնեց, սակայն ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Թիմն արել է հսկայական աշխատանք: Ուզում եմ «Ռեալի» կազմում առանձնացնել Նուրի Շախինին, ով հիանալի հանդիպում անցկացրեց: Խաղից հետո թիմի բոլոր ֆուտբոլիստները մոտեցան նրան և շնորհավորեցին:

Իսպանիայի առաջնությունում վերջին 2 ոչ-ոքիից հետո խոսակցություններ էին սկսվել, որ «Ռեալը» ճգնաժամ է ապրում, բայց դա այդպես չէ: Թիմում տիրում է հիանալի մթնոլորտ, իսկ «Ապոելի» նկատմամբ տոնած հաղթանակը կօգնի մեզ ամրապնդվել մեր դիրքում»,- ասել է Ռամոսը:
 

Placeholder
Սերխիո Ռամոս. «Ռեալը» ճգնաժամի մեջ չէ»