Ավտոմեքենան ընկել է ջրանցքը. երիտասարդեր են մահացել
Իրավունք
09:20 29/03/2012

Ավտոմեքենան ընկել է ջրանցքը. երիտասարդեր են մահացել

Արտաշատ-Երևան ավտոճանապարհին, Հովտաշեն գյուղի մոտակայքում, այսօր գիշերը ավտոպատահար է տեղի ունեցել, որի հետևանքով մեքենան ընկել է ջրանցքը, մարդիկ են մահացել: Դեպքի մասին ահազանգն ստանալուց հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարար վարչության փրկարար ջոկատը: Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ջրանցքը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել 1988թ. ծնված Ա.Մ. և 1985թ. ծնված Յ. Ա., ովքեր տեղափոխվել են Մասիս քաղաքի հիվանդանոց, այնուհետև ժամը 05.15-ին, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ ժամը 01.51-ի սահմաններում փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ 1987թ. ծնված Ս. Մ. դին: Ժամը 03.22-ին ավտոկռունկի միջոցով ավտոմեքենան դուրս է բերվել ջրանցքից:

Ժամը 05:50-ի սահմաններում ջրասուզակները եղեգների մեջ հայտնաբերել են 1988թ. ծնված Գ. Ա. դին:

Placeholder
Ավտոմեքենան ընկել է ջրանցքը. երիտասարդեր են մահացել