Համլետ Հարությունյան. Հայաստանում ընդդիմադիր ուժերի հիմնական մասը տառապում է լիդերոմանիայով
Քաղաքական
15:37 29/03/2012

Համլետ Հարությունյան. Հայաստանում ընդդիմադիր ուժերի հիմնական մասը տառապում է լիդերոմանիայով

Ներկայումս ՀՀ-ում ստեղծված իրավիճակում ընդդիմության միավորումը անհնար է: Անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին panorama.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը` հավելելով որ միավորման անհնարինության մասին են վկայում ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող վերջին զարգացումները:

«Ընդդիմության գործունության մեջ ես պրոգրես չեմ տեսնում, միայն ռեգրես եմ տեսնում»,- նշեց Համլետ Հարությունյանը

ՀՀԿ-ական պատգամվորի կարծիքով, դրա հիմնական պատճառներից մեկն այն է , որ Հայաստանում ընդդիմության հիմնական մասը տառապում է «լիդերոմանիայով»:

Բացի դրանից ըստ Հ. Հարությանյանի. ընդդիմության տարբեր թեևերը «գաղափարական և տակտիկական ընդհանրություններ չունեն»:
 

Placeholder
Համլետ Հարությունյան. Հայաստանում ընդդիմադիր ուժերի հիմնական մասը տառապում է լիդերոմանիայով