Մինոգը հրավառության դիզայն է անելու
Մշակույթ
09:05 29/03/2012

Մինոգը հրավառության դիզայն է անելու

Երգչուհի Կայլի Մինոգը կզբաղվի Սիդնեյի ավանդական ամանորյա հրավառության դիզայնով: Երգչուհու խոսքով, տոնական միջոցառումների կազմակերպմանը մասնակցելով, ուզում է նշել իր երաժշտական գործունեության 25-ամյակը: Իր առաջին երգը Մինոգը ձայնագրել է 1987 թվականին: Մինոգի կարիերայի հոբելյանին նվիրված են նաև այլ միջոցառումներ: Մասնավորապես, երգչուհին ձայնագրել է իր ամենահայտնի հիթերի նոր տարբերակները: Բացի այդ, կազմակերպվելու է համերգաշար K25 Anti Tour անվանումով:

 

Placeholder
Մինոգը հրավառության դիզայն է անելու