Իրականացնել «Ընտրակաշառք» օպերացիա. Կոչ ոստիկանությանը
Իրավունք
11:11 29/03/2012

Իրականացնել «Ընտրակաշառք» օպերացիա. Կոչ ոստիկանությանը

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կոչ է անում ոստիկանությանը «իրապես ազատ և արդար ընտրությունների անցկացմանը նպաստելու համար իրականացնել «Ընտրակաշառք» օպերացիա, որի նպատակն է կանխարգելել ընտրակաշառքի բաժանումը և ստացումը, իսկ ընտրակաշառք տալու դեպքերում բացահայտել այդպիսի դեպքերը և մեղավոր անձանց պատասխանատվության հարցը լուծել»:

Գրասենյակի մամուլի ծառայության հաղորդմամբ, գրասենյակը անհրաժեշտ է համարում օպերացիայի արդյունքների վերաբերյալ պարբերաբար տեղեկացնել հասարակությանը, ինչպես նաև ամփոփել քվեարկությունից հետո 3 օրերի ընթացքում:

«Գտնում ենք, որ միայն նշված գործողությունների իրականացմամբ իրապես կկանխարգելվեն և կբացահայտվեն ազատ և արդար ընտրություններին խոչընդոտող հանցագործությունները և ՀՀ ոստիկանությունն իր իրավասությունների շրջանակում արդյունավետ մասնակցություն կունենա մեր երկրում ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների կայացմանը»,-ասված է տարածած հայտարարության մեջ:




 

Placeholder
Իրականացնել «Ընտրակաշառք» օպերացիա. Կոչ ոստիկանությանը