Ռիհաննան երթևեկում է մետրոյով
Մշակույթ
09:07 29/03/2012

Ռիհաննան երթևեկում է մետրոյով

Ինչպես երևում է երգչուհի Ռիհաննային չեն բավականացնում երկրային հաճույքները: Նա իջել է լոնդոնյան մետրո: Գրում են արտասահմանյան լրատվամիջոցները: Հոկտեմբերին ևս նա նման քայլ կատարել էր: Այն ժամանակ երգչուհին մետրոյով գնացել էր իր շոուին: Այս անգամ 24-ամյա երգչուհին մետրոյով գնացել է ռեփեր Դրեյքի համերգին: Աստղն այդքան էլ չի ջանացել խառնվել ամբոխին, նրա հագին թանկարժեք բրենդների հագուստ և կոշիկ է եղել:

 

Placeholder
Ռիհաննան երթևեկում է մետրոյով