Հրապարակեք արտոնյալների ցուցակը
Օրվա մամուլ
09:47 29/03/2012

Հրապարակեք արտոնյալների ցուցակը

«Երկիրն» անդրադարձել է Խաչատուր Սուքիասյանին պատգամավորության թեկնածու չգրանցելու հարցին և հիշեցրել, որ եթե Խ. Սուքիասյանը վերջին 5 տարիներին մշտապես չի բնակվել Հայաստանում (իսկ իրականում նա բացակայել է 10 ամիս և 20 օր), ապա ԱԺ ներկայիս պատգամավորներ Տիգրան Արզաքանցյանն ու Հարություն Փամբուկյանը մշտապես բնակվում, ապրում ու «ստեղծագործում» էին արտերկրում: Փամբուկյանը, ըստ թերթի, 2010թ. աշնանային նստաշրջանից սկսած` բացակայել է 527 անգամ կամ գրեթե 100 տոկոս: «Կամ օրենքը բոլորի համար է հավասար, կամ ցուցակ գրեք` իմանանք ով է արտոնյալ»,- գրում է թերթը:

Ի դեպ, «Ժողովուրդն» էլ, անդրադառնալով, Խ. Սուքիասյանին չգրանցելու հարցին, գրում է, որ թիվ 37 ընտրատարածքում առաջադրված Թաթուլ Հակոբյանը մոտ 1,5 տարի է` բնակվում է Դանիայում. նա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում փորձագետ է:

Placeholder
Հրապարակեք արտոնյալների ցուցակը