«Նոյի երկիրը». Հայաստանի մասին պատմող ֆիլմը ներկայացվել է Կանադայում
Մշակույթ
12:00 29/03/2012

«Նոյի երկիրը». Հայաստանի մասին պատմող ֆիլմը ներկայացվել է Կանադայում

Օտտավայի Ալգոնքինի Կիրառական Արվեստների և Տեխնոլոգիայի Քոլլեջում (Algonquin College of Applied Arts and Technology) օրերս կայացել է «Մշակույթների տոնահանդես» (Celebration of Cultures) ամենամյա միջոցառումը, որտեղ, ինչպես նախկինում, ՀՀ դեսպանության կազմակերպությամբ և օտտավահայ մշակութային կազմակերպության աջակցությամբ այլ երկրների կողքին ներկայացված էր նաև Հայաստանի տաղավարը:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, բացի Հայաստանից տարածաշրջանը ներկայացված էր միայն Իրանի դեսպանության կողմից:

Տաղավարում ցուցադրվել են հայ մշակույթի մասին պատմող նյութեր, զբոսաշրջային բրոշյուրներ: Հայկական տարազներով հայ կամավորները մատուցել են հայկական ուտեսներ: Ավարտին ցուցադրվել էտեսաժապավեն Հայաստանի տեսարժան վայրերի մասին (The Land of Noah): Տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել բազմաթիվ այցելուների մոտ:

Placeholder
«Նոյի երկիրը». Հայաստանի մասին պատմող ֆիլմը ներկայացվել է Կանադայում