«Չելսին» 35 մլն ֆունտ կվճարի Դի Մարիայի համար
Աշխարհում
14:34 30/03/2012

«Չելսին» 35 մլն ֆունտ կվճարի Դի Մարիայի համար

Ինչպես տեղեկացնում է «The Sun»-ը, «Չելսին» առաջարկել է «Ռեալի» կիսապաշտպան Անխել Դի Մարիային աշխատավարձի բարձրացում, եթե վերջինս որոշի Մադրիդից տեղափոխվել Լոնդոն: Իր ներկայիս ակումբում 24-ամյա արգենտինացին ստանում է շաբաթական 40 հազար ֆունտ ստեռլինգ, իսկ «արիստոկրատները» պատրաստ են նրան վճարել 2 անգամ ավելի գումար: Դի Մարիայի տրանսֆերի համար «Չելսին» առաջարկում է 35 մլն ֆունտ:
Հարկ է նշել, որ Դի Մարիան դեռ չի ցանկանում երկարաձգել «Արքայական ակումբի» հետ պայմանագիրը:
 

Placeholder
«Չելսին» 35 մլն ֆունտ կվճարի Դի Մարիայի համար