Չմակնշված ձուն նաև ժամկետանց է. Հայտնի է ներկրողի անունը
Տնտեսություն
13:33 30/03/2012

Չմակնշված ձուն նաև ժամկետանց է. Հայտնի է ներկրողի անունը

ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ չմակնշված ձուն եղել է ժամկետն անցած և Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Աշոցք» ՍՊԸ-ի կողմից:

ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, այժմ Ծառայության կողմից աշխատանքներ են կատարվում ձվի ամբողջ խմբաքանակի հայտնաբերման և համապատասխան քայլեր իրականացնելու ուղղությամբ:
Panorama.am-ը  երեկ անդրադարձել էր ահազանգին, ըստ որի Գյումրիի խանութներում վաճառվում է չմակնշված ձու:
 

Placeholder
Չմակնշված ձուն նաև ժամկետանց է. Հայտնի է ներկրողի անունը