Հեմինգուեյը խոստովանել է, որ սատկացրել է իր սիրելի կատվին
Մշակույթ
09:05 30/03/2012

Հեմինգուեյը խոստովանել է, որ սատկացրել է իր սիրելի կատվին

Ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյը ժամանակին ստիպված է եղել կրակել իր սիրելի կատվին: Այդ դրվագի մասին գրված է Հեմինգուեյի չհրապարակված նամակներից մեկում, որը հանրությանն է ներկայացվել Բոստոնի Քենեդիի անվան գրադարանում: Այս մասին գրում է The New York Times-ը:

Գրադարանում ներկայացված է գրողի 15 նամակ, որոնք ուղղված են վենետիկցի ազնվական Ջանֆրանկո Իվանչիչին: Նամակները գրվել են 1953-1960 թթ ընթացքում: Այդ ժամանակ Հեմինգուեյն ապրել է Կուբայում: Նամակներից մեկում գրողը պատմում է, որ Վիլլի անունով իր սիրելի կատուն մեքենայի տակ է ընկել: Կենդանին տանջվել է, գրողին այլ բան չի մնացել, քան կրակել ու սատկացնել կատվին: Հայտնի է, որ Հեմինգուեյը սիրել է կատուներ: 1945 թվականին նա 23 կատու է ունեցել:

Placeholder
Հեմինգուեյը խոստովանել է, որ սատկացրել է իր սիրելի կատվին