Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ մոտ մեկ ամիս առաջ Գյումրիում օրենքով գող է կարգվել ԶԱՊ մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանի 20-ամյա զարմիկը: Թերթը փորձել է լուրը ճշտել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից, ով ասել է, թե այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «Վերջին մի քանի տարիներին նման արարողակարգ Հայաստանի Հանրապետությունում չի եղել»,-ասել է Ահարոնյանը: «Մինչդեռ քրեական շրջանակներում հակառակն են պնդում»,- գրում է թերթը և հիշեցնում, որ ԶԱՊ-ը ոչ վաղ անցյալում խնդիրներ էր ունեցել Չեխիայի իրավապահների հետ, որից հետո վերադարձել էր Հայաստան և այժմ էլ բնակվում է Գյումրիում: