Բրունո Դյութուա. « MegaFon-ի հետ միասին մենք հեղափոխություն ենք անում ռոմինգում»
Տնտեսություն
15:06 30/03/2012

Բրունո Դյութուա. « MegaFon-ի հետ միասին մենք հեղափոխություն ենք անում ռոմինգում»

Այսօր Orange Արմենիան` Ֆրանս Տելեկոմի հայաստանյան մասնաճյուղը և MegaFon-ը` շարժական կապի ռուսաստանյան ամենամեծ օպերատորներից մեկը, հայտարարել են ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին:

Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, այս նոր համագործակցության շնորհիվ Orange Արմենիայի բաժանորդները, գտնվելով Ռուսաստանում, կօգտվեն ռոմինգի համար նախկինում երբևէ չառաջարկված բացառիկ սակագներից: Մասնավորապես, միանալով MegaFon-ի ցանցին` Orange Արմենիայի բաժանորդները կզանգեն Orange-ի և MegaFon-ի բաժանորդներին և զանգեր կստանան նրանցից 30 դրամ/րոպե ֆանտաստիկ սակագնով:

«Orange-ը հզոր միջազգային ընկերություն է, և մենք հետևողական ենք մեր բաժանորդներին առաջարկել լավագույն պայմանները ոչ միայն Հայաստանում, այն նաև ռոմինգի համար, հատկապես այն երկրներում, ուր նրանք հաճախ են լինում: Ռուսաստանը հայաստանիցների կողմից ամենաշատ այցելվող երկրների ցանկում է, և մենք երջանիկ ենք այսօր առաջարկել ռոմինգի մի սակագին, որն անգամ ավելի ցածր է, քան Հայաստանում ցանցից դուրս զանգերի միջին սակագինը: Բազմաթիվ հայաստանցիներ, գնալով Ռուսաստան, ձեռք են բերում տեղական օպերատորներից որևէ մեկի SIM քարտը, որը սովորաբար շատ կարճ կյանք է ունենում: Այսուհետ մեր բաժանորդները դրա կարիքը չեն ունենա և Ռուսաստանում իրենց Orange համարով կզգան համարյա ինչպես տանը: Սրանով MegaFon-ի հետ միասին մենք հեղափոխություն ենք անում ռոմինգում»,-աղբյուրի փոխանցմամաբ, ասել է Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Օպերատորների ռոմինգային քաղաքականության հաջողության հիմնական գործոնը արտասահմանյան գործընկերների հետ արդյունավետ գործընկերային հարաբերություններն են, որոնք մեզ թույլ կտան բաժանորդներին առաջարկել ցածր սակագներ արտերկրում շարժական հեռախոսակապից օգտվելու համար: Ուրախ եմ նշել այս հերթական ձեռքբերումը` Orange Արմենիայի հետ շահավետ համագործակցության սկիզբը», -ասել է MegaFon-ի ֆեդերալ և միջազգային կորպորատիվ վաճառքների գծով փոխտնօրեն Կոնստանտին Սոլոդուխինը:

MegaFon-ի ցանցում Orange Արմենիայի բաժանորդներն ունենալու են այլ առավելություններ ևս. այլ մուտքային զանգերի և տեղական այլ օպերատորների բաժանորդներին ուղղված ելքային զանգերի մեկ րոպեի արժեքը կլինի 60 դրամ, իսկ դեպի Հայաստանի այլ ցանցերի բաժանորդներին կատարված զանգերինը` 120 դրամ: Orange Արմենիայի բաժանորդները նաև կունենան բացառիկ սակագին ռոմինգում GPRS-ից օգտվելու համար` ընդամենը 90 դրամ/ՄԲ:

Ռոմինգի բացառիկ սակագները գործելու են ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը:

Placeholder
Բրունո Դյութուա. « MegaFon-ի հետ միասին մենք հեղափոխություն ենք անում ռոմինգում»