Ինքնաթիռում կորած համակարգիչը գողացել էին օդանավակայանի աշխատակիցները
Իրավունք
12:08 31/03/2012

Ինքնաթիռում կորած համակարգիչը գողացել էին օդանավակայանի աշխատակիցները

49-ամյա մի կին երեկ առավոտյան ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է տվել, որ Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանումից հետո օդանավակայանի ժամանման սրահում կորցրել է իր «Նոութբուք» համակարգիչը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանները նույն օրը, ժամը 18.30-ին, գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել օդանավակայանի աշխատակիցներ Մայիս Պ.-ն և Արմեն Հ.-ն:
Նրանք խոստովանել են, որ համակարգիչը գողացել են իրենք: Ըստ աղբյուրի, կատարվում է քննություն:
 

Placeholder
Ինքնաթիռում կորած համակարգիչը գողացել էին օդանավակայանի աշխատակիցները