ՀՀԿ-ն գիշերային նիստ է արել
Օրվա մամուլ
09:05 31/03/2012

ՀՀԿ-ն գիշերային նիստ է արել

«Ժողովուրդը» գրում է, որ երեկ երեկոյան Հանրապետական կուսակցության գրասենյակում հերթական գիշերային նիստն է տեղի ունեցել, և թերթի տեղեկություններով` բարձրաստիճան հանրապետականները հավաքվել են կուսակցության գրասենյակում` հաստատելու (որոշները` ծանոթանալու) կուսակցության նախընտրական ծրագիրը: «Ըստ ականատեսների` այն կոմունիստական կարմիր գույնի գծավոր «դիզայն» ունի, իսկ բովանդակության մասին առայժմ ոչ մի խոսք չի ասվում»,- գրում է թերթն ու ավելացնում, որ «կուսակիցների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը մանրամասնորեն պատմել է, թե Սեուլում ինչպես է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «պորտը տեղը դրել»»:

Placeholder
ՀՀԿ-ն գիշերային նիստ է արել