Մոուրինյոն հերքել է, որ պայմանավորվել է «Մանչեսթեր Սիթիի» հետ
Աշխարհում
13:45 31/03/2012

Մոուրինյոն հերքել է, որ պայմանավորվել է «Մանչեսթեր Սիթիի» հետ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաղորդել է, որ բանակցություններ չի վարում «Մանչեսթեր Սիթիի» հետ:
«Ոչ ես, ոչ էլ իմ անունից հանդես եկող գործակալները ոչ մի պայմանավորվածություն չունեն «Մանչեսթեր Սիթիի» հետ,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:- Ես գործող պայմանագիր ունեմ «Ռեալի» հետ և մտադիր չեմ պատասխանել նման հարցերի»:
Հիշեցնենք, որ երեկ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Մոուրինյոն որոշ ֆուտբոլիստների հետ բախման պատճառով մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Արքայական թիմից» և կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»:
 

Placeholder
Մոուրինյոն հերքել է, որ պայմանավորվել է «Մանչեսթեր Սիթիի» հետ