Ռոնալդուն չի գնա Մոուրինյոյի հետևից
Աշխարհում
12:36 31/03/2012

Ռոնալդուն չի գնա Մոուրինյոյի հետևից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն վստահ է, որ ֆուտբոլային աշխարհը դեռ չի տեսել իր բոլոր ունակությունները:

«Վստահ եմ, որ տարեցտարի միայն կավելացնեմ,- ասել է պորտուգալացին TVI-ի եթերում:- Ես դեռ չեմ հասել իմ մարզավիճակի բարձրակետին: Այն, ինչ ներկայացնում եմ, ծանր աշխատանքի արդյունք է: Այս կյանքում ոչինչ պատահաբար չի լինում: Ամեն ինչին պետք է ինքնուրույն հասնես: Ուզում եմ շարունակել ելույթներս «Ռեալում»: Գիտեք, ես երբեք ոչ մեկի չեմ հետևել: Միշտ ունեցել եմ սեփական ճանապարհս, որը միշտ չէ, որ հենվում է ինչ-որ մեկին հավատարմության վրա»:

Հիշեցնենք, որ, ըստ բրիտանական մամուլի, Մոուրինյոյի ու Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»:
 

Placeholder
Ռոնալդուն չի գնա Մոուրինյոյի հետևից