Աբրահամը կմենամարտի Շտիգլից-Գրոուվս մարտի հաղթողի հետ
Սպորտ
13:38 02/04/2012

Աբրահամը կմենամարտի Շտիգլից-Գրոուվս մարտի հաղթողի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի գերմիջինքաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի և Ջորջ Գրոուվսի մարտի հաղթողի հետ: Այս մասին հայտարարել է Աբրահամի պրոմոուտեր Կալլե Զաուերլանդը:

«Շտիգլից-Գրոուվս մարտի հաղթողը պարտավոր է հանդիպել Արթուր Աբրահամի հետ: Շատ ուրախ եմ, որ նախկին Արթուրը ռինգ է վերադարձել»,- Զաուերլանդի խոսքերը մեջբերել է «Sportbox»-ը:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը մարտի 31-ին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց լեհ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Պյոտր Վիլչևսկուն WBO-ի վարկածով Եվրոպայի չեմպիոնի կոչման պաշտպանության համար անցկացված մարտում:

Placeholder
Աբրահամը կմենամարտի Շտիգլից-Գրոուվս մարտի հաղթողի հետ