«Քրիստոսի կրքերը» Հոլիվուդում կշարունակվեն
Մշակույթ
09:02 02/04/2012

«Քրիստոսի կրքերը» Հոլիվուդում կշարունակվեն

Հոլիվուդյան պրոդյուսեր Դեվիդ Վուդը հայտարարել է «Հարություն» ֆիլմ նկարահանելու մտադրության մասին: Այն կլինի Մել Գիբսոնի մեծ հաջողություն ունեցած «Քրիստոսի կրքերը» ֆիլմի շարունակությունը: Ինչպես նշել է Վուդը, քրիստոնեության իսկական ուժը հարություն առած Քրիստոսն է, քանի որ հենց նրա հարության իրական ուժն է մեզ քրիստոնյա դարձնում: Վուդի ֆիլմը պատմելու է հարության և հաջորդող իրադարձությունների մասին, որոնք նկարագրված են Աստվածաշնչում: Պրոդյուսերի գնահատմամբ, ֆիլմը ստեղծելու վրա կծախսվի շուրջ 40 միլիոն դոլար:

 

Placeholder
«Քրիստոսի կրքերը» Հոլիվուդում կշարունակվեն