ԿԸՀ-ում այսօր կքննարկվի անվճար եթերաժամ տրամադրելու հարցը
Քաղաքական
09:15 02/04/2012

ԿԸՀ-ում այսօր կքննարկվի անվճար եթերաժամ տրամադրելու հարցը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվելու է կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հանրային ռադիոյից և հանրային հեռուստատեսությունից անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու հարցը: Այդ մասին Panorama.am-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքի գրանցման ժամկետն ավարտվել է երեկ, և այս պահին պաշտոնապես գրանցվել է 8 կուսակցություն և մեկ դաշինք: Պաշտոնապես նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 8-ին:

Placeholder
ԿԸՀ-ում այսօր կքննարկվի անվճար եթերաժամ տրամադրելու հարցը