Վիկտոր Վազարելիի ցուցահանդեսը կփակվի ապրիլի 15-ին
Մշակույթ
11:17 02/04/2012

Վիկտոր Վազարելիի ցուցահանդեսը կփակվի ապրիլի 15-ին

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է, որ «Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցահանդեսը կփակվի ապրիլի 15-ին: Ապրիլի 3-ից 15-ը ներառյալ ցուցահանդեսի մուտքը («Արծիվ» սրահ) կլինի անվճար:

2011 թվականի սեպտեմբերին բացված ցուցահանդեսը ներկայացնում է 44 ստեղծագործություններ, որոնք պատկանում են Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուին:

«Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվել է երկու կրթական ծրագիր. «Օպ-արտ. Գույնի և ձևի փոխակերպումներ» ծրագիրը նախատեսված էր 5-11 տարեկան երեխաների համար, մինչդեռ «Տպագրական արվեստի ներածություն» ծրագրին կարող էին մասնակցել նաև դեռահասները և երիտասարդները:

 

Placeholder
Վիկտոր Վազարելիի ցուցահանդեսը կփակվի ապրիլի 15-ին