Փորձագետ. Ադրբեջանը դիպուկահարների թեման իր քարոզչական նպատակներին է ծառայեցնում
Քաղաքական
15:22 02/04/2012

Փորձագետ. Ադրբեջանը դիպուկահարների թեման իր քարոզչական նպատակներին է ծառայեցնում

«Իսկապես տարօրինակ է, որ հատկապես վերջին շրջանում, Ադրբեջանի կողմից հնչող նմանատիպ հայտարարություններն աճել են: Տարօրինակ է այն առումով, որ դիպուկահարների գործողություններից խոսում է մի պետություն, որը կտրականապես մերժում է իր դիպուկահարների դուրս բերել առաջնային գծից»,- մեկնաբանելով Ադրբեջանի խորհրդարանականների կողմից հնչող այն հայտարարությունները, թե՝ հայ դիպուկահարների գործողությունների արդյուքնում քաղաքացիական անձինք են տուժում՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:

Հիշեցնենք, որ այսօր, մասնավորապես, նման մեղադրանքներով հանդես է եկել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գանիրա Փաշաևան:

Ըստ փորձագետի, եթե Ադրբեջանն այդքան մտահոգված է դիպուկահարների խնդրով, ապա նա ավելի լավ կանի նախևառաջ դուրս բերի իր դիպուկահարներին առաջնային գծից:

«Ադրբեջանն ուղղակի իրավունք չունի խոսել դիպուկահարների թեմայով: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում, ադրբեջանցի դիպուկահարների ակտիվ գործողությունների հետևանքով նույնիսկ հայ սպա է զոհվել: Իսկ հայ դիպուկահարները ակտիվ գործողություններ են իրականացնում բացառապես պատժիչ գործողությունների դեպքում»,- ասաց Հ. Պետրոսյանցը:

Նրա խոսքերով, սակայն փաստն այն է, որ Ադրբեջանը դիպուկահարների թեման իր քարոզչական նպատակներին է ծառայեցնում և խնդրի մասին խոսում է ոչ թե հումանիստական ձգտումներից ելնելով, այլ իր քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար:

Placeholder
Փորձագետ. Ադրբեջանը դիպուկահարների թեման իր քարոզչական նպատակներին է ծառայեցնում