«Հաշվի կառնվի բուլղարացի սպառողների պահաջը՝ կտրուկ կընդլայնենք կոնյակի արտահանումը Բուլղարիա». խոստանում է Տիգրան Սարգսյանը
Տնտեսություն
15:12 03/04/2012

«Հաշվի կառնվի բուլղարացի սպառողների պահաջը՝ կտրուկ կընդլայնենք կոնյակի արտահանումը Բուլղարիա». խոստանում է Տիգրան Սարգսյանը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի համատեղ ասուլիսի ընթացքում բուլղարացի լրագրողներից մեկը ՀՀ վարչապետից հետաքրքրվեց, թե ինչու Բուլղարիայում հնարավոր չէ հայկական կոնյակ գտնել:

Տ. Սարգսյանն ի պատասխան նշեց. «Հաշվի կառնվի բուլղարացի սպառողների պահաջը՝ կտրուկ կընդլայնենք կոնյակի արտահանումը Բուլղարիա»: Վարչապետը բուլղարացի հյուրերին նաև խոստացավ, որ երեկոյան բանկետում նրանց կոնյակ կհյուրասիրի:

Նշենք, որ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը: Այցի շրջանակներում Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր, իսկ Երևանի պետական մանկավարժական համալսարանի և Սոֆիայի համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Նախորդող՝ http://panorama.am/am/economy/2012/04/03/prime/

Placeholder
«Հաշվի կառնվի բուլղարացի սպառողների պահաջը՝ կտրուկ կընդլայնենք կոնյակի արտահանումը Բուլղարիա». խոստանում է Տիգրան Սարգսյանը