ԿԳՆ.Դպրոցներն կմիանան Wi- Fi կապով
Կրթություն, գիտություն
14:08 03/04/2012

ԿԳՆ.Դպրոցներն կմիանան Wi- Fi կապով

Մինչև 2013 թվականը Հայաստանի 107 ավագ դպրոցներում կտեղադրվեն Wi-Fi կապի սարքավորումները: Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ներկա դրությամբ բոլոր ավագ դպրոցներն արդեն ընդգրկված են համացանցում և օգտվում են կրթական armedu.am պորտալից, իսկ Wi-Fi կապը տրամադրելու է «ՎիվաՍել-ՄՏՍ» հեռահաղորդակցման օպերատորը:

Ըստ նախարարի, Wi-Fi կապը հնարավորություն կտա մեծացնել առցանց հաղորդակցման հնարավորությունը, բարձրացնել մանկավարժների աշխատանքի որակը, ինչպես նաև կրճատել dasaran.am էլեկտրոնային մատյանների լրացման ժամանակ հնարավոր խնդիրները և ամրապնդել ուսուցիչ- աշակերտ կապը:

«Սա նոր հնարավորություն կլինի ոչ միայն դասընթացների կազմակերպման, այլ նաև` ազատ ժամանցի համար»,- ասաց Ա.Աշոտյանը, վստահեցնելով, որ Wi-Fi կապի տեղադրման դեպքում կարգելափակվեն էրոտիկ բնույթի և այլ կայքեր: «Համացանցը կօգտագործվի միայն կրթական և սոցիալական նպատակներով»,-ընդգծեց նախարարը:


 

Placeholder
ԿԳՆ.Դպրոցներն կմիանան Wi- Fi կապով