Հակոբ Հակոբյանը Սեյրան Սարոյանի հարցով կհասնի Եվրադատարան
Օրվա մամուլ
09:43 03/04/2012

Հակոբ Հակոբյանը Սեյրան Սարոյանի հարցով կհասնի Եվրադատարան

ԱԺ պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) «Հրապարակ»-ին տեղեկացրել է, որ երեկ հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ: Հակոբյանը նրանց տեղեկացրել է, որ թիվ 19 ընտրատարածքում տիրում է վախի մթնոլորտ, քանի որ գեներալ Սեյրան Սարոյանն ահաբեկում է այլ դիրքորոշում ունեցող ընտրողներին: Հակոբյանը թերթին նաև հայտնել է, որ հստակ ապացույցներ ունի, որ Սարոյանը վերջին 5 տարում առնվազն 2 տարի 7 ամիս բացակայել է Հայաստանից, այսինքն` մշտապես չի բնակվել Հայաստանում: Սարոյանի գրանցումը չեղյալ ճանաչելու հայցով Հակոբյանը դիմել է վարչական դատարան: «Դիմելու եմ նաև ՍԴ, իսկ Հայաստանում մերժվելու դեպքում` նաև Եվրադատարան»,- տեղեկացրել է Հակոբյանը:

Placeholder
Հակոբ Հակոբյանը Սեյրան Սարոյանի հարցով կհասնի Եվրադատարան