Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ադրբեջանի ղեկավարի նման հայտարարություններն ավելի են հեռացնում կողմերին՝ հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը»
«Նմանատիպ ելույթներն անհարիր են երկրի նախագահին: Տարօրինակ է, որ մինչ այժմ միջազգային հանրությունը որևէ ձևով չի արձագանքել այդ ելույթին: Դա անհասկանալի է հատկապես այն առումով, որ եվրոպական տարբեր կառույցների ղեկավարները շարունակ խոսում են սադրիչ հայտարարությունների անթույլատրելիության մասին, սակայն Ադրբեջանում, ամենաբարձր մակարդակով նման հայտարարություններ են անում»,- մեկնբանալեով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հայկական կողմին ֆաշիստ անվանելու փաստը՝ Panorama.am-ին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Մխիթարյանը:
Պատգամավորի մոտ տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ ադրբեջանական դպրոցներում հայերի նկատմամբ թշնամություն են սերմանում, սակայն ֆաշիստական որակումներ հայկական կողմին են տալիս:
«Ադրբեջանի ղեկավարի նման հայտարարություններն ավելի են հեռացնում կողմերին՝ հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասաց Ա. Մխիթարյանը: