Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ա. Բաբլոյան. Արդարացված է, որ ՀՀԿ-ն իր բոլոր ծրագրերում մեծ ուշադրություն է դարձնում բնակչության առողջությանը
««Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը իր բոլոր ծրագրերում մեծ ուշադրություն է դարձնում բնակչության առողջությանը: Սա արդարացված է, քանի որ բնակչության առողջությունը երկրի ու հասարակության անվտանգության հիմանական երաշխիքներից մեկն է»,- այս մասին Մոր և մանկան առողջության հայկական դաշինքի հրավերով կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը:
|
Նա նաև նշեց, որ մեծ ուշադրություն են դարձնում ու ներդրումներ անում նաև մայրությանն ու մանկության առողջության խնդիրների վերացմանը: «Գալիք ծրագրերում էլ մայրության ու մանկության խնդիրները կլինեն ուշադրությոն կենտրոնում»,- վստահեցրեց ՀՀԿ-ական Ա. Բաբլոյանն ու շեշտեց, որ անցած հինգ տարիների ընթացքում առողջապահության ոլորտ պետական բյուջեից հատկացումները աճել են 40 տոկոսով, այդ թվում մայրության ու մանկությանն առողջությանը ուղղված պետական ռեսուրսների աճը ավելի քան 200 տոկոս է եղել:
«Մենք ունենք սահմանափակ ռեսուրսներ, բայց պետություն ճիշտ ենք անում, որ մեծ ռեսուրսներ է ուղղորդում դեպի մայրություն, մանկություն` հնարավորություն տալով, որ մեր հասարակության հիմքը լինի առողջ, նաև կարգավորվեն դեմոգրաֆիկ խնդիրները»,- ասաց նա: