Երևանում անցկացվելու են Մոսկվայի, Սանկտ-Պետեբուրգի մշակույթի օրեր
Մշակույթ
13:37 04/04/2012

Երևանում անցկացվելու են Մոսկվայի, Սանկտ-Պետեբուրգի մշակույթի օրեր

Ապրիլի 5-7-ը Երևանում անցկացվելու են Մոսկվայի օրեր, իսկ ապրիլի 25-27-ը` Սանկտ-Պետերբուրգի օրեր, որոնց ընթացքում նախատեսված են մի շարք միջոցառումներ, ինչպես նաև բավականին լուրջ պատվիրակություններ են գալու Հայաստան: Այս մասին ասուլիսում հայտնեց Երևանի քաղաքապետի մշակութային գծով խորհրդական Արամ Սուքիասյանը:

Մոսկվայի մշակույթի օրերի շրջանակում նախատեսվում են լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես, գալա-համերգ, «Մոսկվա. Ներդրումների և հեռանկարների քաղաք» ներդրումային համաժողով և ցուցահանդես, «Նորարարական գործընթացները կրթության մեջ և ժամանակակից դպրոցում ռուսերեն լեզվի դասավանդման կատարելագործում», «Մոսկվայի և Երևանի օրինակով մշակութային ժառանգության օբյեկտների պահպանություն», «Կամավորական շարժում. մասնակիցների խթանում, աշխատանքի նոր ձևերի ներդնում, կամավորական գործունեության հաշվառում» թեմաներով կլոր սեղաններ և այլն:

Ա. Սուքիասյանը նաև տեղեկացրեց, որ ամռանը Մոսկվայում, իսկ աշնանը Սանկտ-Պետերբուրգում տեղի են ունենալու Երևանի մշակույթի օրեր:

Placeholder
Երևանում անցկացվելու են Մոսկվայի, Սանկտ-Պետեբուրգի մշակույթի օրեր