Է. Շարմազանով. Անհասկանալի մեկնաբանությունները՝ Օսկանյանի «փեշակ»
Քաղաքական
18:52 04/04/2012

Է. Շարմազանով. Անհասկանալի մեկնաբանությունները՝ Օսկանյանի «փեշակ»

«Կարծում եմ՝ Օսկանյանն այդպես էլ չի փոխվել: Ինչպիսի անհասկանալի հայտարարությւոններ նա անում էր նախարար եղած տարիներին, ապա անհաջող հերքում, նույնպիսի նա անում է այսօր: Արդյունքն այն է, որ նա մշտապես վատ դրության մեջ է հայտնվում»,- մեկնաբանելով նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի այսօր հնչեցրած հայտարարությունը՝ Panorama.am-ին ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում, Վ. Օսկանյանը հայտարարել էր, որ կոալիցիան ձևական բնույթ է կրում, ինչին ի պատասխան Է. Շարմազանովը արձագանքել էր, թե չի կարծում, որ ԲՀԿ-ն այս տարիների ընթացքում դիտորդի դեր է կատարել:

Պարզաբանելով հարցազրույցում հնչեցրած իր խոսքերը, այսօր քաղաքագետների միությունում ընթացած քննարկումների ժամանակ Վ. Օսկանյանը նշել է. «Իմ ասածները եկեք ճիշտ մեկնաբանեք… ես ասել եմ` այն, ինչ Հայաստանում կա այսօր քաղաքագիտական առումով ֆորմալ է»:

Է. Շարմազանովն անդրադառնալով մինչ այդ Վ. Օսկանյանի կողմից տարբեր մեկնաբանությունների արժանացած հայտարարություններին, հիշեցրեց,  որ վերջինս 2007 թվականին հայտարարել է, թե «ճանաչել է Կարսի պայմանագիրը, նշելով, որ հենց դա է հայ-թուրքական սահմանը, խոսել է ինչ-որ «օուպացված տարածքների մասին», ապա դրա առնչությամբ անհասկանալի բացատրություններ ներկայացրել»:

«Նման անհասկանալի մեկնաբանությունները նախկին նախարարի համար «փեշակ» է դարձել, փաստորեն այս ողջ ընթացքում Օսկանյանը ոչինչ չի մոռացել և ոչինչ չի սովորել»- հավելեց նա:

Placeholder
Է. Շարմազանով. Անհասկանալի մեկնաբանությունները՝ Օսկանյանի «փեշակ»