Հայկական պատվիրակությունն այսօր կլքի Բաքուն
Քաղաքական
13:47 04/04/2012

Հայկական պատվիրակությունն այսօր կլքի Բաքուն

«Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Հայաստան: Այս մասին Panorama.am-ին Բաքվից փոխանցեց կազմակերպությունում հայկական պատվիրակության անդամ Հովհաննես Սահակյանը:

Անդրադառնալով Բաքվում տեղի ունեցած զարգացումներին, և մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին՝ վերջինս ասաց, որ այս մասին առավել մանրամասն պատվիրակության ներկայացուցիչները մեկնաբանություններ կտան Հայաստան վերադառնալուց հետո:

Հիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանական պատվիրակությունն ապրիլի 1-ին մեկնել է Բաքու` մասնակցելու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի երկրորդ լիագումար նիստին: Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը (պատվիրակության ղեկավար), Արտակ Զաքարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լիլիթ Գալստյանը, Խաչիկ Պետրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Հովհաննես Սահակյանը, Արամ Սաֆարյանը, Մանվել Բադեյանը, պատասխանատու քարտուղար Կարինե Շիմշիրյանը:

Placeholder
Հայկական պատվիրակությունն այսօր կլքի Բաքուն