Բուռն քննարկումներ` ՍՏՀԿ-ում . Թուրքիայի առաջարկներն ի տարբերություն հայկական կողմի առաջարկներին չեն ընդունվել
Քաղաքական
18:27 04/04/2012

Բուռն քննարկումներ` ՍՏՀԿ-ում . Թուրքիայի առաջարկներն ի տարբերություն հայկական կողմի առաջարկներին չեն ընդունվել

«Քիչ առաջ Թբիլիսիում ավարտվեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) քաղաքական և իրավական հարցերի 39-րդ նիստը, որը ընթացավ բավականին բուռն քննարկումներով: Մի քանի կարևորագույն խնդիրներ կային օրակարգում, մասնավորապես, սոցիալ-տնտեսական համագործակցության 20-ամյակին նվիրված բանաձևի ընդունումը, սակայն ամենաբարդ և բավականին լուրջ քննարկումներ պահանջվեցին կանոնակարգում առաջարկվող փոփոխությունների հետ կապված հարցերում»,- այս մասին, Թբիլիսիից Panorama.am-ին փոխանցեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:

Նրա հաղորդմամբ, հիմնականում երկու բլոկ առաջարկներ կային. հայկական կողմի ներկայացրած  6 հիմնական առաջարկություններից վերջին 2-ով ամփոփվում էր շուրջ երկու տարվա մեր աշխատանքը, ինչը նպատակ ուներ ապահովել փոքր կազմ ունեցող երկրիների պատվիրակություններին  հավասարաչափ հնարավորություն՝ ներկայացված լինելու Ստամբուլի կենտրոնակայանում, ունենալու դիվանագիտական անձնագրով պաշտոնատար անձ, և մյուս կողմից, թուրքական կողմի առաջարկություննեը, որոնք ելնելով այն հանգամանքից, որ հենց Ստամբուլում է տեղակայված կենտրոնակայանը, առաջարկվում էր  մի խումբ փոփոխություններ, որոնք էապես պետք է բարձրացնեին հնարավորությունները թուրքական պատվիրակության և ի հաշիվ մնացաց բոլոր երկրիների պատվիրակությունների:

«Պետք է ասեմ, որ բուռն քննարկումների արդյունքում մեզ հաջողվեց ստանալ մեր երկու առաջարկությունների համար դրական եզրակացություն և այդ վերջին առաջարկները կքննարկվեն և կընդունվեն մայիսի վերջին Երևանում հրավիրվող հերթական գագաթնաժողովում:

Այդ ամենի արդյունքում, փոքր պատվիրակություններ ունեցող երկրները կունենան այնպիսի հնարավորություններ, ինչպիսին որ մեծ պատվիրակություն ունեցող երկրներինն է: Թուրքական կողմի ներկայացրած առաջարկները չընդունվեցին: Եթե թուրքական կողմի առաջարկներն ընդունվեին, ապա դա կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների միջև եղած անհավասարությունն առավել կմեծացներ»,- ասաց Գ. Մինասյանը:

Նշենք, որ հայկական պատվիրակության կազմում Թբիլիսի էին մեկնել կազմակերպությունում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանն ու ԽՎ նախագահի տեղակալ Արեգ Ղուկասյանը:

Placeholder
Բուռն քննարկումներ` ՍՏՀԿ-ում . Թուրքիայի առաջարկներն ի տարբերություն հայկական կողմի առաջարկներին չեն ընդունվել