Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակը» գրել է, որ Հայաստանի տարբեր համայնքներում մարդկանցից անձնագրեր են հավաքում` իբրև թե ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք բաժանելու համար: «Մարդկանց մի մասը, գայթակղվելով 15-20 հազար դրամի խոստումներով, տալիս է անձնագիրը, բայց հետո տեղեկանում, որ իր անձնագրով ապառիկով հեռուստացույց կամ սառնարան են գնել, կամ բենզալցակայանում գրավ թողնելով, 20 լիտր բենզին են վերցրել: Մարդիկ ուզում են մի քանի դրամ փող աշխատել, բայց հայտնվում են բավական տհաճ իրավիճակում, որը միայն ֆինանսական կորուստներ է պատճառում: Դրա համար պետք չէ անձնագիրն ինչ-որ մեկին վստահել և հետո էլ մտածել դրա հետևանքները վերացնելու մասին»,- գրում է թերթը: