Օլիգարխիկ տրիո. Սեդրակյանը Սերգեյին հրահանգել է չքվել աչքից
Օրվա մամուլ
09:43 04/04/2012

Օլիգարխիկ տրիո. Սեդրակյանը Սերգեյին հրահանգել է չքվել աչքից

Շինանյութի Սերգեյ մականունով Սերգեյ Մանուկյանը, ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների, լուրջ խնդիրներ ունի` կապված Էրեբունի վարչական շրջանում գտնվող իր խանութների հետ: Թերթի տեղեկություններով` Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի հետ նա լուրջ հակասություններ ունի, և Սեդրակյանը նրան հրահանգել է` չքվել աչքից: Ս. Մանուկյանն էլ, ըստ թերթի, դիմել է իրավապահներին, որպեսզի Սեդրակյանի դեմ «գործ սարքեն», սակայն մինչ այդ շտապել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի մոտ, ով այնքան էլ ջերմ հարաբերություններ չունի Սեդրակյանի հետ, և չի բացառվում, որ պատրաստակամություն հայտնի օգնել Սերգեյին: «Տեսնենք` ինչ ավարտ կունենա օլիգարխիկ տրիոյի պատմությունը»,- գրում է թերթը:

Placeholder
Օլիգարխիկ տրիո. Սեդրակյանը Սերգեյին հրահանգել է չքվել աչքից