Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` նախորդ ամիս ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ Դուբայում են եղել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը: Ըստ թերթի աղբյուրների` Դուբայում նրանք նշել են Սամվել Կարապետյանի դստեր ծննդյան օրը, ընդ որում, նշել են բավական մեծ շուքով: Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը, սակայն, թերթի հետ զրույցում հերքել է այդ լուրը: Ըստ նրա` Ծառուկյանն այդ օրերին չի բացակայել ՀՀ-ից: Մինչդեռ Ծառուկյանի շրջապատի ներկայացուցիչները հաստատում են մեր տեղեկությունը` ավելացնելով, որ նրա տրամադրությունը մինչև Դուբայ գնալն ավելի վատ էր, քան վերադարձից հետո: