Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Մարիո Գոմեսն ակումբի հետ նոր պայմանագիր է ստորագրել, որի համաձայն ֆուտբոլիստը թիմում կմնա մինչև 2016 թ.-ը: Այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ես մշտապես ասել է, որ «Բավարիան» հզոր ակումբ է: Այստեղ ինձ համար շատ հարմարավետ է և զգում եմ հոյակապ մարզական առաջընթաց: Անչափ ուրախ եմ, որ երկարաձգել եմ պայմանագրիս ժամկետը: Վստահ եմ, որ մոտակա տարիների ընթացքում թիմի հետ շատ հաջողությունների կարող եմ հասնել: Ամեն բան կանեմ, որ իմ ներդրումն ունենամ այդ գործում»,- ասել է Գոմեսը:
26-ամյա ֆուտբոլիստն անցկացնում է իր լավագույն մրցաշրջաններից մեկը: «Բավարիայի» կազմում նա մասնակցել է 42 հանդիպման` դառնալով 37 գոլի հեղինակ: