Գ.Մելիքյան. Ընտրական պրոցեսների վերահսկման առնչությամբ ԱԺ նախագահն արդեն իսկ հանդես է եկել նախաձեռնությամբ
Քաղաքական
14:35 05/04/2012

Գ.Մելիքյան. Ընտրական պրոցեսների վերահսկման առնչությամբ ԱԺ նախագահն արդեն իսկ հանդես է եկել նախաձեռնությամբ

«ՀՀԿ-ն, ի դեմս ԱԺ նախագահի, արդեն իսկ հանդես է եկել նման նախաձեռնությամբ, ինչի հիման վրա պետք է կազմվի խումբ, որը զբաղվելու է ընտրական գործընթացների վերահսկմամբ»,- մեկնաբանալով ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» կողմից ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբ ստեղծելու գաղափարը՝ Panorama.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Պատգամավորը նշեց, որ ԱԺ նախագահի կողմից ստեղծված խմբին կարող են մասնակից լինել ոչ միան խորհրդարանական, այլ նաև արտախորհրդարանական ուժերը, հասարակական կազմակերպություններն ու միջազգային դիտորդները:

«Դա է այն հիմնական պատճառը, որ ՀՀԿ-ն չի միացել քաղաքական ընդդիմության առաջարկին»,- ավելացրեց նա:

Placeholder
Գ.Մելիքյան. Ընտրական պրոցեսների վերահսկման առնչությամբ ԱԺ նախագահն արդեն իսկ հանդես է եկել նախաձեռնությամբ