Orange Հիմնադրամի մայր գրասենյակը հայտարարում է բարեգործական նախագծերի դրամաշնորհի մրցույթ
Տնտեսություն
19:39 05/04/2012

Orange Հիմնադրամի մայր գրասենյակը հայտարարում է բարեգործական նախագծերի դրամաշնորհի մրցույթ

Orange Հիմնադրամի մայր գրասենյակը «Թվային համերաշխություն» նախագծի շրջանակներում հայտարարում է բարեգործական նախագծերի դրամաշնորհի մրցույթ իր գործունեության բոլոր երկրներում, ներառյալ Հայաստանում, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Առաջարկվող նախագծերը պետք է վերաբերեն հետևյալ ոլորտներին. թվային տեխնիկա, թվային բովանդակության ստեղծում և ադապտացիա, վերապատրաստումներ թվային տեխնոլոգիաների ոլորտում և այլն:

Մրցույթի մասնակցության բոլոր պայմաններին, ինչպես նաև դիմումի ձևին ծանոթանալու համար հասարակական կազմակերպությունները կարող են այցելել այս հղումով:

Նախագծերը պետք է ներկայացնել Orange Հիմնադրամի Փարիզի գրասենյակ, որն էլ ուղղակիորեն զբաղվելու է դրանց ուսումնասիրմամբ: Նախագծերի ներկայացման վերջնաժամկետն է 2012թ. ապրիլի 30-ը:
 

Placeholder
Orange Հիմնադրամի մայր գրասենյակը հայտարարում է բարեգործական նախագծերի դրամաշնորհի մրցույթ