Ռոնալդուն իրեն չի տեսնում եզրափակչում
Աշխարհում
12:17 05/04/2012

Ռոնալդուն իրեն չի տեսնում եզրափակչում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն «Ապոելի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում տոնած հաղթանակից հետո բարձր է գնահատել եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում Մյունխենի «Բավարիայի» հաղթանակի հնարավորությունները:

«Մենք խփեցինք մեր գոլերը, հաղթեցինք «Ապոելին» և մտանք կիսաեզրափակիչ,- Ռոնալդուի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Այժմ շատ ծանր մրցակցություն է սպասվում «Բավարիայի» հետ: Մյունխենցիները շատ ուժեղ են և վերջին շրջանում ցնցող ֆուտբոլ են ցուցադրում: Չեմ կարող ասել, որ ինձ տեսնում եմ եզրափակչում, քանի որ «Բավարիան» հենց այն թիմն է, որն ի վիճակի է հաղթել Չեմպիոնների լիգայում»:
 

Placeholder
Ռոնալդուն իրեն չի տեսնում եզրափակչում