Վան Նիստելռոյը չի մասնակցի «Եվրո-2012»-ին
Աշխարհում
15:33 06/04/2012

Վան Նիստելռոյը չի մասնակցի «Եվրո-2012»-ին

Հոլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բերտ վան Մարվեյկը «Մալագայի» հարձակվող Ռուուդ վան Նիստելռոյին անձամբ է տեղեկացրել, որ նրան չի ընդգրկելու թիմի կազմում:

«Ես ու Ռուուդը նախապես պայմանավորվել էինք, որ ես անձամբ նրան կտեղեկացնեմ իմ որոշման մասին,- վան Մարվեյկի խոսքերը մեջբերել «Algemeen Dagblad»-ը:- Ես զանգահարեցի նրան և հաղորդեցի, որ այլևս նրան չեմ տեսնում թիմի կազմում, որ նա չի կարող մասնակցել Եվրոպայի առաջնությանը»:

«Մարզիչն ինձ բացատրեց իր դիրքորոշումը,- ասել է 35-ամյա վան Նիստելռոյը:- Այժմ ես «Մալագայում» հիմնական կազմի խաղացող չեմ և չեմ կարող հուսալ, որ կհայտնվեմ հավաքականում: Վան Մարվեյկն իրեն արժանապատվորեն դրսևորեց` ուղղակիորեն ասելով ամեն ինչ: Նա գերազանց հասկանում է, որ ես չեմ կարող օգտակար լինել թիմին, և չթաքցրեց դառը ճշմարտությունը»:

Հիշեցնենք, որ Եվրոպայի 2012 թ. առաջնության խմբային փուլում Հոլանդիայի ընտրանին մրցելու է Գերմանիայի, Դանիայի ու Պորտուգալիայի հավաքականների հետ:

Placeholder
Վան Նիստելռոյը չի մասնակցի «Եվրո-2012»-ին