Ռոնալդո. «Եզրափակչում կխաղան «Ռեալն» ու «Բարսելոնը»
Աշխարհում
13:18 06/04/2012

Ռոնալդո. «Եզրափակչում կխաղան «Ռեալն» ու «Բարսելոնը»

«Ռեալն» ու «Բավարիան» բարձրակարգ թիմեր են: Նրանց դիմակայությունն անչափ հետաքրքիր ու լարված է լինելու, բայց, ըստ իս, կհաղթեն մադրիդցիները: Չնայած այն հանգամանքին, որ Իսպանիայում այժմ տնտեսական ճգնաժամ է, այդ երկրի գրանդները մի քանի աստիճանով բարձր են մյուս բոլոր թիմերից: Իմ կարծիքով` Չեմպիոնների լիգայի եզրափակչում կխաղան հենց «Ռեալն» ու Բարսելոնը:

Բրազիլացի հարձակվողը նաև իր կարծիքն է հայտնել «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին:
«Նա հաղթողի հոգեբանություն ունի, որը կարողանում է փոխանցել իր սաներին: Ժոզեն գլխավորում է մի ակումբ, որն ի վիճակի է նվաճել բոլոր տիտղոսները: Ինձ թվում է` նա կմնա «Ռեալում»: Մոուրինյոն չի գնա, մինչև իր բոլոր նպատակները չիրականացնի»,- ասել է Ռոնալդոն:

Placeholder
Ռոնալդո. «Եզրափակչում կխաղան «Ռեալն» ու «Բարսելոնը»