Վիկ Դարչինյանը պարտվեց
Աշխարհում
18:42 06/04/2012

Վիկ Դարչինյանը պարտվեց

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևքաշային կարգում WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոն Շինսուկե Յամանական այսօր Տոկիոյում մենամարտեց հայտնի բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանի հետ: 12-րդ ռաունդի ավարտից հետո մրցավարների միաձայն որոշմամբ 117:111, 116:112, 116:112 հաշիվներով հաղթող ճանաչվեց ճապոնացի մարզիկը:
Հիշեցնենք, որ սա Վիկ Դարչինյանի անընդմեջ երկրորդ պարտությունն էր: Նախորդ մարտում մեր բռնցքամարտիկը միավորներով զիջել էր պանամացի մարզիկ Անսելմո Մորենոնոյին:
 

Placeholder
Վիկ Դարչինյանը պարտվեց