Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արթուր Աբրահամը աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար ռինգ դուրս կգա օգոստոսի 25-ին, Գերմանիայում: Այժմ պրոֆեսիոնալ բռնցքամարտում WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը կրում է գերմանացի Ռոբերտ Շտիգլիցը: Նա դեռ պետք է պաշտպանի իր գոտին Բրիտանիան ներկայացնող Ջորջ Գրոուվսի հետ մենամարտում: Հենց այդ զույգի հաղթողն էլ կլինի Աբրահամի հաջորդ մրցակիցը: Այս մասին հայտնում է Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը մարտի 31-ին 9 միավորի առավելությամբ հաղթել է լեհ բռնցքամարտիկ Պյոտր Վիլչևսկուն` վերանվաճելով-ի WBO վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: