Հանգստյան օրով` մրցույթ
Օրվա մամուլ
09:52 07/04/2012

Հանգստյան օրով` մրցույթ

«Հրապարակն» անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնի համար ապրիլի 9-ին կայանալիք մրցույթին և գրել. «Ավելորդ է նշել, որ մեզանում նման մրցույթներն ունեն զուտ ձևական բնույթ և կազմակերպվում են` ի կատարումն օրենքի պահանջի, իսկ հաղթողները վաղուց կանխորոշված են։ Այս դեպքում ևս հայտնի է, որ մրցույթում հաղթելու է «Արմենպրես» լրատվական գործակալության նախկին տնօրեն Հրայր Զորյանը։ Անշուշտ, անիմաստ է բողոքել կանխորոշված մրցույթների անցկացման դեմ, քանի որ դրանից, միևնույն է, ոչինչ չի փոխվի։ Բայց գոնե կարելի է պահանջել, որ այդ մր ց ո ւյ թն ե րն անցկացվեն աշխատանքային օրերին։ Ապրիլի 9-ը կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային օր է, և այդ օրը մուտքն ԱԺ տարածք և շենք նույնիսկ ԱԺ աշխատակիցների համար փակ է»:

Placeholder
Հանգստյան օրով` մրցույթ