Ռոսսին կլքի «Վիլյառեալը»
Աշխարհում
10:41 10/04/2012

Ռոսսին կլքի «Վիլյառեալը»

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Ջուզեպպե Ռոսսին կլքի իսպանական «Վիլյառեալը», որում հանդես է գալիս վերջին 5 մրցաշրջանի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

«Ֆուտբոլում երբեք չի կարելի ապագայի վերաբերյալ կանխատեսումներ անել: Այսօր դու այստեղ ես, վաղը կլինես բոլորովին այլ վայրում: Հիմա իմ գլխավոր խնդիրն է լիովին վերականգնվել սարսափելի վնասվածքից և հնգամսյա դադարից: Ֆիզիկապես գրեթե նորմալ մարզավիճակում եմ, բայց հոգեբանորեն ինձ համար շատ դժվար է: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցում են ինձ»,- ասել է Ռոսսին:

Հիշեցնենք, որ 25-ամյա հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում Լա լիգայում մասնակցել է 9 հանդիպման և խփել 3 գոլ: Նա հոկտեմբերին վնասել է ոտքի խաչաձև կապանը և մինչև հիմա խաղադաշտ դուրս չի եկել: Իտալական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ռոսսին կվերադառնա հայրենիք, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված են «Նապոլին» և «Ինտերը»:

Placeholder
Ռոսսին կլքի «Վիլյառեալը»