Լարիսա Ալավերդյանն ու Արարատ Զուրաբյանը շնորհանդեսին չկային
Օրվա մամուլ
09:55 10/04/2012

Լարիսա Ալավերդյանն ու Արարատ Զուրաբյանը շնորհանդեսին չկային

«Երկիրը» գրում է, որ երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած «Ժառանգության» նախընտրական ծրագրի շնորհանդեսին ներկա չեն եղել Լարիսա Ալավերդյանը և Արարատ Զուրաբյանը:

«Երկիր»-ի հետ զրույցում Լարիսա Ալավերդյանը հիշեցրել է, որ մեռելոց է, և հավելել է, որ ինքը կուսակցությանը զգուշացրել է, որ չի կարող գալ: Իսկ Արարատ Զուրաբյանը թերթի հեռախոսազանգերին չի պատասխանել:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի քարտուղար Անժելա Խաչատրյանը թերթի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ կուսակցությունում յուրաքանչյուր ոք ազատ է իր որոշումների մեջ, իսկ թե ինչու չի եկել Զուրաբյանը, տեղյակ չէ:

Placeholder
Լարիսա Ալավերդյանն ու Արարատ Զուրաբյանը շնորհանդեսին չկային