Գերմանիան ուզում է անցկացնել «Եվրո-2020»-ը
Սպորտ
15:21 11/04/2012

Գերմանիան ուզում է անցկացնել «Եվրո-2020»-ը

Գերմանական ֆուտբոլային միությունը պլանավորում է հայտ ներկայացնել ՈՒԵՖԱ` Եվրոպայի 2020 թ. ֆուտբոլի առաջնության կազմակերպման իրավունքի համար պայքարելու նպատակով:

«Եթե մենք որոշենք հայտ ներկայացնել, դա պետք է անենք մինչև մայիսի 15-ը,- Գերմանիայի ֆուտբոլային միության ղեկավար Վոլֆգանգ Նիրսբախի խոսքերը մեջբերել է TMW-ն:- Այդ հարցը մենք կքննարկենք ապրիլի 27-ին կայանալիք նախագահության նիստում»:

Հիշեցնենք, որ «Եվրո-2020»-ի անցկացման համար պայքարում են նաև Բելգիան, Հոլանդիան, Թուրքիան, ինչպես նաև համատեղ` Ադրբեջանն ու Վրաստանը, Բոսնիան, Խորվաթիան ու Սերբիան, Չեխիան ու Սլովակիան, ինչպես նաև Ռումինիան ու Բուլղարիան կամ Ռումինիան ու Հունգարիան:
 

Placeholder
Գերմանիան ուզում է անցկացնել «Եվրո-2020»-ը